Իմ ուրբադ օրվա կարդացած գիրգը

Ես ուրբաթ օրը կարդացի <<Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը>>, հիմա կարճ կպատմեմ ձեզ իմ կարդացածը։ Դրիզլիների տան մոտ հանկարծ եկավ Դամբլդորը և իր կրակայրիչով անջատեց փողոցի բոլոր լույսերը։ Դամբլդորը նստեց կատվի մոտ, և կատուն վերածվեց մի կնոջ, դա Մաք Գոնագալն էր։ Նրանք սկսեցին զրուցել։ Մաք Գոնագալը ջղայնացել էր, որ մոգերը իրենց սովորական շորերով էին ման գալիս մագլների մոտ, և, որ ամբողջ քաղաքով բվեր էին թռչում։ Նաև նրանք խոսում էին Վորենդեմորի մասին։ Հանկարծ Դամբլդորը ասաց․

— Լիմոնի կորիզներ ուզու՞մ ես։ Մագլների մոտից եմ վերցրել, դուրս շատ են եկել։

-Չէ, — ասաց Մաք Գոնագալը՝ հասկացնելով, որ հիմա կոնֆետների ժամանակը չէ։

Նրանք շարունակեցին խոսել․

-Ես լ-լսել եմ, որ․․․ Լ-Լիլինի, և Ջեյմսը․․․ էլ չկան-կմկմաց Մաք Գոնագալը։

Բայց Դամբլդորը իր լիմոնի կորիզներով էր զբաղված։ Մաք Գոնագլը հառաչեց
-Լիլին, և Ջեյմսը էլ չկան։ Օ՜, Ալբուս։

Դամբլդորը կողքի դրեց իր լիմոնի կորիզները։․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով