Տասնորդական կոտորակների գումարումը

 

Տասնորդական կոտորակները գումարելու համար պետք է ՝

1. հավասարեցնել ստորակետից հետո եկող թվանշանների քանակները
2. դրանք գրենք իրար տակ այնպես, որ ստորակետը լինի ստորակետի տակ
3. կատարել գումարումը՝ անտեսելով ստորակետները
4. պատասխանում ստորակետը դնել թվերի ստորակետների տակ

Գումարենք 33,142 և 5,6 տասնորդական կոտորակները: Սկզբում կոտորակներից մեկին աջից զրոներ կցագրելով, հավասարեցնենք ստորակետից հետո եկող թվանշանների քանակները՝ 5,6=5,600 և կատարենք սյունակաձև գումարում՝

Առաջադրանքներ․

1)Կատարե՛ք գումարում․

ա)3,82 + 41,705 =45,525

բ)0,921 + 4,8 =5,721

գ)8,903 + 152,9 =161,803

դ)0,0032 + 1119,69 =1119,6932

ե)5,51 + 6,36 =11,87

զ)0,002 + 0,00017 =

2)Լուծե՛ք հավասարումը․

ա)0,635— 0,615 = 0,02

բ)142,21 — 18,2 = 124,01

գ)27 = 37,0001 — 10,0001

դ) 654,1 = 4291,303 — 5037,203

3)Կատարե՛ք գործողությունները․

ա)(6,93 + 1,08) • 10 + (9,734 + 11,25) • 100 =10085,9

բ)(39,63 + 5,7) • 100 + (3,565 + 15,001) • 10 =37,5971

4)Եռանկյան կողմերի երկարություններն են՝ 4,11 սմ, 2,65 սմ, 3,8 սմ։ Գտե՛ք եռանկյան պարագիծը։

P=4,11+2,65+3,8=10,56

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Կատարե՛ք գործողությունները․

ա)2 + 0,38 =2,38

բ)1 + 15,07 =16,07

գ)100 + 0,096 =100,096

դ)20 + 4,097 =24,297

ե)0,836 + 10 =10,836

զ)5,0001 + 18 =23,0001

2)Կատարե՛ք գումարում․

ա)(-1,2) + (-3,4) =-4,6

բ)(-8,75) + (-1,25) =-10,00

գ)(-0,37) + (-6,23) =-6,60

դ)(-4,38) + (-2,04) =-6,42

ե)(-1,001) + (-2,456) =-3,457

զ)(-18,203) + (-0,411) =-18,614

3)Տրված են 3,25 , 10,02 , 0,64 թվերը։ Նրանցից կազմե՛ք տարբեր գումարներ և հաշվե՛ք դրանք։

3,25+10,02=13,27

3,25+0,64=3,89

10,02+0,64=10,66

4)Լուծե՛ք հավասարումը․

ա)1,00 — 0,99 = 0,01

բ)4,52 = 15,00 — 10,48

գ)8,64 — 8,64 = 0

դ)20,3 = 2075 — 0,45

ե)0,4 — 0,3 = 1

զ)17,4 = 28,0 — 11,2

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Ամսի տասներեքին մենք գնացել էինք Էրեբունի թանգարան։ Այնտեղ կար Էրեբունի քաղաքի մանրակերտը, որի մեջ կար մի շինություն, որը ցավոք սրտի չի պահպանվել, այդ շինությունը ուներ կապույտ պատեր, դռան երկու կողքերը երեսուն կիլոգրամանոց հսկայական վահաներ էին, իսկ պատուհանները կեղծ էին։ Մենք նաև տեսանք Արգիշտի Ա-ի սաղավարտի պատճեն, ամենաերկար թուրը, որը երբևէ գտնվել է Հայաստանի տարածքում։ Տեսանք հրդեհից վառված հացահատիկներ, մոմակալներ (իդեպ մոմը պատրաստում էին ձեթից)։ Նաև տեսանք մանեկեն, որի վրա ուրարտական հագուստի կրկնօրինակ էր, կային նաև տարբեր մետաղներից պատրաստված զարդեր, և արծաթե մետաղադրամներ, ինչպես նաև գոտու կտորներ։ Այնտեղ կային հատուկ կժեր, որանց վրա արված էր երեք անցք, դա արված էր որպեսզի, երբ մարդը մահանա, իր մարմինը վառեն, և մոխիրը լցնեն այդ կժերի մեջ, ու հետո մարդու հոգին այդ երեք անցքերից դուրս գա։ Այդպիսի կժերը մի քանիսն էին։ Ամենից լավ պահպանվածը ուներ կարմրավուն երանգ։ Թանգարանում կային նաև սեպագրեր, և մագաղաթներ, որոնցից մեկի վրա պատկերված էր հնադարյան գամփռի պատկեր, այդ շունը նույնիսկ փոքրիկ արձանիկ ուներ։ Եվ, իհարկե, մենք լուսանկարվեցինք։ Լուսանկարվելուց հետո մենք բարձացանք մի փոքրիկ բլուրի վրա, որպեսզի տեսնենք այն ամենը, ինչը-որ մնացել էր ամրոցից։ Այդպես անցավ մեր ճամփորդությունը։

Էրեբունի» թանգարանն ու Էրմիտաժը համատեղ մի շարք ծրագրեր կիրականացնեն -  Western Armenia TV