Դեղին աղավնին

Դուք երևի հիմա մտածում եք, թե ինչպե՞ս աղավնին կարող է դեղին լինել, և ես ձեզ կասեմ շատ հեշտ, աշխարհում դեռ այնքան բաներ կան, որանք դուք չգիտեք, և ես հիմա ձեզ կպատմեմ մի պատմություն աղավնու մասին:

Մի Արամ անունով տղա կար, նա ամառները գնում էր իր պապի մոտ։ Պապի անունը Մուրադ էր, Մուրադ պապը ուներ բավականին խիստ բնավորություն, բայց միևնույն ժամանակ շատ բարի, և հոգատար էր։ Մուրադ պապը երեկոները այգում կրակ էր վառում իմանալով, որ շուտով Արամը իր ընկերների հետ կխնդրեն իրեն, որպեսզի պատմի իր երիտասարդ տարիներից, ճիշտե Մուրադ պապը որոշ բաներ չափազանցնում էր, իսկ որոշ բաներ ուղղակի հորինում էր, բայց շատ հետարքրքիր էր լսել իր պատմությունները։ Մի երեկո Արամը ասաց պապուն․

-Պապիկ, իսկ կպա՞տմես, թե սա ի՞նչ աղավնի է նկարում պատկերված, — տղան գրեթե համոզված էր, որ Մուրադ պապը կջղայնանա, բայց, ի զարմանք տղայի, պապը չզայրացավ․

-Երիտասարդ էի, դեռ չէի ավարտել դպրոցը, և հանկարծ անսպասելի սկսվեց պատերազմը։ Զինվորները չէին հերիքում, և ինձ էլ զորակոչեցին բանակ։ Բանակում ինձնից բոլորը վախենում էին,-խաբեց Պապը,-բայց միևնույն է տխուր էր։ Մի օր էլ պատուհանից ներս թռավ մի քնձռոտ աղավնի, արդեն ուզում էի քշել նրան, մեկ էլ հանկարծ տեսնեմ վիրավոր է, խղճացի աղավնուն, սկսեցի վերքը մշակել։ Ամբողջ շաբաթ պառկած էր, հետո մանրից առողջացավ։ Երկուսուկես շաբաթ իմ մոտ մնաց, ես նրան սիրում էի, ամեն օր կերակրում, սովորեցնում էի նամակ փոխանցել։ Մի օր էլ զարթնեցի ու տեսա թռել գնացել է, շատ տխրեցի, անցավ մի քանի շաբաթ, մեզ ուղարկեցին առաջնագիծ, մենք պայքարում էինք, բայց արդեն հույս չկար, որ ուրիշները կգան մեզ օգնության, և հանկարծ կռվի սև, և մռայլ դաշտում ինչ-որ սպիտակ կետ հայտնվեց, աղավնին էր։ Ես գտա ածուխի կտոր, և գրպանումս մի փոքրիկ թղթի կտոր, դժվարընթեռնելի տառերով գրեցի մի նամակ ու կապեցի աղավնու տոտիկից։ Նա թռավ դեպի արևը, արևի շողերից նա արևի պես դեղին դարձավ։ Հաջորդ օրը եկան օգնության, մենք հաղթեցինք։ Այդ օրվանից ես էլ աղավնուն չտեսա,-վերջացրեց պապը, և նրա դեմքում տղան առաջին անգամ տխրություն տեսավ․

-Պապի՜, տե՛ս, աղավնի՜ն,- անսպասելի ասաց տղան ցույց տալով պատուհանի գոգին կանգնած աղավնուն։

Պապը վեր թռավ, և բացեց պատուհանը։ Պապը, և Աղավնին նորից միասին էին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով