Ճամփորդություն դեպի Երկրաբանական թանգարան

Ապրիլի 27-ին մենք դասարանով այցելեցինք Երևանի Երկրաբանական թանգարանը։ Այնտեղ  մենք տեսանք Գյումրիի ավազահանքում հայտնաբերված նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքը։ Այն շատ տպավորիչ էր։  Ոսկորների բացակա հատվածները վերականգնել էին երկրաբանները։
Երկրաբանական թանգարանը ստեղծվել է 1937 թվականին երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Տիգրանի Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ։ Թանգարանի առաջին ցուցադրությունը կազմվել է նրա հարուստ հավաքածուների հիման վրա և հետագայում համալրվել Հայաստանի և այլ երկրների երկրաբանների կողմից։
Ցուցադրված էին նաև այլ կենդանիների և բույսերի, քարերի, այլ ապարների նմուշներ և քարտեզներ։
Թանգարանը ուներ 6 բաժիններ՝

  • Հնէաբանության բաժին
  • Հրաբխականության բաժին
  • Հանքաբանության բաժին
  • Օգտակար հանածոների բաժին
  • Ապարաբանության բաժին
  • Հանքային ջրերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով