Կարդում ենք Սահյան

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

  • Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը:

Գլխիվայր- գլուխը ներքև, հակառակ
ալեփրփուր- ալիքների փրփուր
շառաչում- աղմկում

Շողք- շող, արտացոլանք

շվաք-ստվեր

  • Առանձնացրու քեզ դուր եկած թարս պատկերը, շարունակիր այն նկարել…

Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Եվ նապաստակը սևաչյա

Գլխի վայր է թռչկոտում։

  •  Ինչպիսի՞նն է Սահյանի աշխարհը:

Համո Սահյանը հենց ինքն է ասում։

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Իսկ իմ պատկերացումը Սահյանի բանաստեղծության մասին այսպիսին է․ ամեն տեղ բնություն, ո՛չ շենքեր, ո՛չ ավտոմեքենաներ։ Բայց չնայած դրա, որոշ բաներ թարս են։

Ես Մեծ հաճույքով Մեկ օր Սահյանի հետ կանցկացնեի այդ աշխարքում։ Ես չեմ բացառում այնտեղ գտնել հազարան հավքին։

  • Իմ աշխարհի տերն ու հյուրը … — ստեղծագործական աշխատանք

Իմ աշխարհի տերն ու հյուրը

Խաղաղությունն է տերը այնտեղի

Եվ զորությունը անհաղթելի

Եվ ժպիտը անպարտելի։

Իմ աշխարհի տերն ու հյուրը

Ես եմ, դու ես, մենք միասին։

Իմ աշխարհը խաղ է անվերջ

Իմ աշխարհը ժպիտ անմար։

Իմ աշխարհը խոյի աշխարհ է

Իմ աշխարհը Հայի աշխարհ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով