Ամանորը Հայաստանում

Հայաստանում միշտ չէ որ Ամանորը սկսվել է հունվարի մեկին, դրանից առաջ հայերի ամանորը կոչվել է Նավասարդ, որը տեվել է օգոստոսի տասնմեկից սեպտեմբերի ինը: Նավասարդ նշանակում է նավ-նոր, սարդ-տարի:  Այն կապված էր մոլորակների փոփոխության հետ: Հին Հայաստանում Ամանորի օրերին բոլոր ընտանիքներում թխում էին ծիսական թխվածք (գաթա), որի մեջ թաքցնում էին մետաղադրամ, և ում որ ընկնում էր այդ մետաղադրամը տարին իր համար հաջող էր ընթանալու: Տան մեծերը կազմակերպում էին տարբեր խաղեր: Տներում եղեվնու փոխարեն փոքրիկ թխվացքաբլիթներով, չրերով զարդարում էին ծիրանենու ճյուղերը, որպես բերք ու բարիքի խոհրդանիշ: Մարդիկ հյուր էին գնում միմյանց տներ, իրենց հետ չիր ու չամիչ և թխվածքաբլիթներ էին իրար նվեր տանում:  Բոլորի տուն էր այցելում նաև Կաղանդ պապը և նոր տարվա գալու լուրը ավետում ու բաժանում փոքրիկ նվերները: Լինում էր, որ ոչ թե Կաղանդ պապն էր նվերներ բաժանում, այլ մարդիկ իրենց ցանկությունները գրում և գցում էին Կաղանդ պապու պարկը, որպեսզի տարին լինի հաջողակ: Իսկ մարդկանց ցանկությունները հենց գալիք տարվա առատության, բերք ու բարիքի և խաղաղության մասին էին: Հայ մարդը այդ ամենը անում էր մեծ եռանդով և հավատքով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով