Գիշեր էր

Գիշեր էր: Սև թիկնոցով անծանոթը հենվել էր գորշ պատին և քթի տակ մրթմրթում էր: Նրա դեմքը ամբողջովին ծածկված էր թիկնոցով, միայն երևում էին նրա կոպիտ շուրթերը, նրա ձեռքին ճխամորճ էր: Նա կռացավ և ցեխաջրի միջից հանեց մի վզնոց, որի վրա պատկերված էին երկու օձ, որոնց մեջտեղում ադամանդ էր: Անծանոթը փակեց բռունցքը և դրեց գրպանը: Հանկարծ լսվեց մի գոռոց, անծանոթը հայացքը թեքեց այդ կողմ, հանկարծ երևաց մի տարօրինակ ստվեր, և անծանոթը անհետացավ: Ապա հայտնվեց մի երիտասարդ կախարդ, որի զգեստն ամբողջովին կանաչ էր, իսկ գավազանը ծածկված էր փաթաթված ծաղիկներով: Երիտասարդ կախարդի անունն էր Ոսոմիլ, նա կռացավ ցեխաջրի մոտ, և սկսեց ուշադիր նայել, ապա փոքր ինչ մտածեց ու անհետացավ: Ոսոմիլը հայտնվեց հսկայական դարպասի առաջ, որի վրա գրված էին տարօրինակ լեզվով բառեր: Ոսոմիլն իր գավազանով ևս ինչ-որ տարօրինակ բառ գրեց, և  դարպասը սկսեց դանդաղ բացվել: Նա հայտնվեց մի մռայլ քաղաքում, որտեղ նա մտադիր էր գտնել անծանոթին: Հանկարծ Ոսոմիլը տեսավ մի կապուտաչյա աղջիկ, որը վեցնում էր ամեն փայլուն բան: Կախարդը ժպտաց նրան, աղջիկն էլ՝ նրան: Աղջիկը սկսեց հետևել նրան: Վաղուց ամենաբարի մոգերը ստեղծել էին այն վզնոցը, որի մեջ դրել էին իրենց ամբողջ ուժը և կախարդությունը: Եթե այն ընկներ անծանոթի ձեռք, այն կդարձներ իր տիրոջը աշխարհակալ: Կախարդը հակարծ տեսավ մի ագռավ՝ նստած ծառի չոր ճյուղին: Ագռավը հետևում էր իրեն: Ոսոմիլը գլխի ընկավ, որ դա հենց անծանոթն էր և անհետացավ, իսկ ագռավը վերցրեց աղջկան և թռավ դեպի իր ամրոցը, որտեղ որ բանտարկեց նրան: Ոսոմիլը կրկին հայտնվեց, գետնին նա նկատեց աղջկա գլխարկը, կռացավ և վերցրեց այն, ապա նայեց դեպի հեռվում երևացող գորշ ամրոցը: Աղջիկը խելոք նստել էր վանդակում և ժպտում էր:

— Ախ ինչ զզվելի ժպիտ է: Հլը՛, տարեք նրան ամրոցի ամենավերևի աշտարակը, — ասաց անծանոթը:

-Բայց այնտեղ սարսափելի արարածներ են, խեղճ փոքրիկը չի դիմանա, — փորձեց հակաճառել ծառան:

-Դա ինձ չի հետաքրքրում, — կոպիտ ասաց անծանոթը:

-Լսում եմ և հնազանդվում եմ պարոն, — ասաց ծառան, և իր կոպիտ ձեռքերով բռնեց վանդակն ու տարավ վերև:

Երբ նա դրեց վանդակը, և արդեն պատրաստվում էր հեռանալ, հանկարծ նա  նայեց փոքրիկի աչքերի մեջ և չդիմացավ: Այդ կոպիտ մարդու աչքի առաջ անցան այն հին օրերը, երբ բոլորը անցնում էին նրա կողքով և չէին նկատում նրան, ապա հայտնվեց իր պարոնը ու, տանելով իր հետ, դարձրեց իրեն ծառա: Աղջկա աղերսող հայացքը երկար տանջեց նրա սիրտը, վեջապես նա չդիմացավ ու բացեց վանդակը և բաց թողեց աղջկան: Աղջիկը փախավ: Այդ ընթացքում Ոսոմիլը հասավ ամրոց, իսկ երբ ներս մտավ, իր ետևից դարպասները աղմուկով փակվեցին և նրա դիմացը հայտնվեց անծանոթը:

-Կապիտան Հո՛մն, — ասաց կախարդը:

-Այո Ոսոմիլ, դա ես եմ, և հիմա դու և բոլոր բարիները կոչնչանան:

-Օ՜, ո՛չ:

-Ի՞նչ, վզնոցը անհետացել է, — զարմացած բացականչեց անծանոթը:

Հանկարծ հայտնվեց փոքրիկ աղջնակը՝ վզնոցը ձեռքին:

-Այն ինձ տուր, — գոռաց անծանոթը:

-Մի՛ լսիր նրան, — ասաց Ոսոմիլը:

Աղջիկը ջարդեց վզնոցը և անծանոթն անհետացավ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով