Քարայրի հոնքը ծռվել է

Դուք երևի չեք մտածել, բայց նույնիսկ քարայրը կարող է ունենալ հոնքեր, ինչպես նաև գրքերը, բազմոցները, մահճակալները և այլ ուրիշ բաները։ Բայց այս պատմությունը քարայրի մասին է։ Լինում է չի լինում մի հայասեր հայ քարայր է լինում, որը ապրում է Սասունում և լինում է Սասունցի Դավթի մոտիկ ընկերը։ Մի օր էլ Քարայրը և Սասունցի Դավիթը որոշում են ջրոցի խաղալ․

-Դու սպասիր ինձ այստեղ։ Ես գնամ ջուր բերեմ, որ ջրոցի խաղանք, — ասում է Սասունցի Դավիթը․

-Ես նույնիսկ չեմ կարող տեղիցս շարժվել, ոտքեր չունեմ, էլ ուր մնաց ուրիշ տեղ գնամ, — ծիծաղում է քարայրը։

Սասունցի Դավիթը գնում է ջրի հետևից։ ԵՎ հենց նա ուզեց դույլերը ջրով լցնել հանկարծ մի ահռելի, կեղտոտ խոզերի բոլուկ վազեց մտավ ջուրը, և ջուրը դարձավ կեղտոտ ու պղտոր։ Սասունցի Դավիթը, չիմանալով թե ինչպես ջուրը նորից մաքրի, վերադարձավ․

-Իսկ ու՞ր է ջուրը, — հարցրեց քարայրը։

-Կեղտոտ խոզերը մտան կեղտոտեցին։

Էստեղ քարայրի հոնքը ծռվեց։ Երկնքում ամպը, տեսնելով ջղային քարայրին, վախից գրկեց մի ուրիշ ամպի։ Ամպերը այնքան էին վախեցել, որ վախից լացները եկավ, և անձրև սկսեց։ Այդ պահին Համո Սահյանը անցնելիս էր լինում, և տեսնելով այդ ամենը գրեց իր <<Անձրև>> բանաստեղծությունը։

Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, —
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին…
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով