Ինքնակենսագրություն

 

 Մեր տողմի մասին

Մեր նախնիները, որքանով տեղյակ ենք, եկել է տարբեր կողմերից: Հայրիկիս Պապերը չորս սերունդ առաջ բնակվում էին ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ տարբեր գավառներում՝ օրինակ հայրիկիս պապու հայրը եկել էր ԿՈՍՏԱՆԴՆԱՊՈԼՍԻՑ, իսկ տատու հայրը՝ ՄՈՒՇԻՑ:Մայրիկիս հորական պապիկի մայրը ԿԱՐՍԻՑ էր, իսկ տատիկի հայրը՝ ՎԱՆԻՑ: Հայտնի է, որ առաջին Փարադյանները սայլագործներ են եղել, այդտեղից էլ ծագել է մեր ազգանունը:

                                                                        Հայրիկիս մասին

Հայրս շատ հեքիաթային մարդ է: Ամեն երեկո հայրս մեզ համար կա՛մ կարդում է  <<Արարչագիրը>>, կա՛մ մեր <<Էպոսը>>, կա՛մ էլ Հեքիաթներ,  պատահում է, որ  մայրիկս է կարդում, կամ պատմում: Հայրիկս ծնվել է Երևանում՝ Զեյթուն թաղամասում, իսկ երբ վեց տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Մալաթիա- Սեբաստիա համայնք: Հիմա հայրիկս և մայրիկս աշխատում են, որպես նկարիչ-վերականգնողներ Մայր Աթոռ Սրբ. Էջմիածնում:

                                                                        Մայրիկիս մասին

Մայրիկս նույնպես ծնվել է Երևանում: Հայրիկիս հետ նա ծանոթացել է ուսանողական տարիներին: Մայրիկս, նույնպես, նկարիչ է: Մայրիկս սիրում է կենդանիներ, հատկապես կատուներին, նա փոքր ժամանակ պահել է կատու, ճագար, թութակ, ձուկ և, նույնիսկ, հավի ճուտ: Նաև մայրիկս սիրում է բույսեր խնամել:

                                                   Եղբորս մասին

Եղբայրս ինձանից մեծ է չորս տարով: Նա շատ լավ խաղընկեր է, և շատ լավ ռեժիսոր է, և նա շատ հումորով է: Ես շատ եմ սիրում նրան։

 

Դեպքեր

Մի անգամ երկրորդ դասարանում Ալլան և Վիկան ինձ էին սպասում, որ գնայինք մարմնմարզության, ես մի րոպեով պտտվեցի և տսա որ Ալլան ու Վիկան անհետացել են։ Ես գնացի նրանց ման գալու։ Ես տասն նգամ շրջեցի դպրոցով, բայց ո՛չ նրանց գտա, ո՛չ էլ ուսուցչին, որը մեզ պետք է ուղեկցեր դեպի Մայր դպրոց։ Եվ հանկարծ ես տեսա գիմնաստիկայի դասին հաճախող մույս երեխաներին․

-Ո՛չ դասատուն կա, ո՛չ էլ Ալլան ու Վիկան, — ասացի ես, և մենք միասին սկսեցինք նրանց փնտրել բակում։

Հանկարծ մենք տեսանք աստիճաներով հոգնած բարցրացող Ալլային ուՎիկային։ Եվ պարզվեց, որ նրանք էլ ինձ էին փնտրում Մայր դպրոցում, հենց այդ պահին էլ մեզ մոտեցավ դասատուն։

——————————————————————————————————————

Մի անգամ էլ հայրիկս տուն մտավ թե չէ, ես վազեցի նրա մոտ և ասացի․

— Հայրիկ, իսկ դու ինձ համար ինչ-որ բան բերե՞լ ես․․․

-Իսկ դու մայրիկին ու եղբորդ չես ջղայնացրել, — հարցրեց հայրիկս։

-Չէ։

-Հավատա՞մ քեզ։

-Իսկ <<Հավան>> ինչա՞, — հարցրեցի ես։)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով