ՙՙԿախարդուհին՚՚ հեքիաթը — ընթերցանության նախագիծ

Ես կարդացել եմ Շառլ Պերրոյի  ՙՙԿախարդուհին՚՚ հեքիաթը: Այն երկու աղջիկների մասին էր, որոնցից մեծին մայրը սիրում էր, իսկ փոքրին, որը բարի ու աշխատասեր էր, չէր սիրում: Մայրը անգամ չէր թույլ տալիս փոքր աղջկան իրենց հետ հաց ուտել, այլ նա պետք է խոհանոցում ուտեր: Մի օր մայրը ուղարկում է փոքրին աղբյուրից ջուր բերելու: Հենց աղբյուրի մոտ աղջկան հանդիպում է մի ծեր կին, որն իրենից ջուր է խնդրում: Աղջիկը խնամքով ջուր է տալիս տատիկին: Պարզվում է, որ այդ տատիկը կախարդուհի էր, ու նա պարգևատրում է բարի աղջկան: Ասում է, որ հենց աղջիկը մի բառ ասի, նրա բերանից կթափվեն վարդեր ու ադամանդներ: Երբ աղջիկը տուն է գնում, մայրը բարկանում է ուշացման համար ու հենց աղջիկը բերանը բացում է, որ ինչ որ բան պատասխանի, այդ պահին նրա բերանից երկու վարդ ու երկու ադամանդ է ընկնում: Մայրը կանչում է իր սիրելի մեծ աղջկան ու ուղարկում է աղբյուրի մոտ, ասելով, որ երբ աղբյուրի մոտ մի ծեր կին տեսնի, անպայման նրան ջուր տա: Աղջիկը վերցնում է արծաթե կուժը ու գնում է աղբյուրի մոտ: Սակայն աղբյուրի մոտ այս անգամ ծեր կնոջ փոխարեն, նա հանդիպում է մի գեղեցկուհու, որն իրենից ջուր է խնդրում: Բայց մեծ աղջիկը պատասխանում է, որ գեղեցկուհի կնոջ համար չի կուժը բերել: Պարզվում է, որ այդ գեղեցկուհին այն նույն կախարդուհին էր, ու այս անգամ նա կախարդում է, որ ամեն խոսքի հետ աղջկա բերանից դոդոշներ, գորտեր ու օձեր թափվեն: Այդպես պատժվում է ծույլ ու ագահ աղջիկը և պարգևատրվում է բարին ու աշխատասերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով