Երազ

Մի մրցույթ պետք է լիներ, որին ուզում էր մասնակցել մի տղա՝ մոտ 11-12 տարեկան։ Նա որոշել էր ծառ մագլցել և արդեն որոշել էր, թե որ մեկը։ Երբ նա սկսել էր իր պարապմունքը հանկարծ ծառի մի բարակ ճյուղին նկատեց ինչ որ շքանշան։ Դա զարմացրեց տղային, բայց նա չհամարձակվեց դիպչել այդ շքանշանին։ Հանկարծ շքանշանը լեզու առավ ու ասաց․

— Տղա՛, հենց որ կպնես ինձ, կհայտնվես հրեշտակների դրախտային վայրում, որտեղ ի՜նչ ուզես կունենաս, ի՜նչ ուզես․․․

Տղան մի քիչ վախեցավ ու, մի պահ մտածելուց հետո, իջավ։ Այդպես նա շատ անգամներ փորձեց բարձրանալ այդ ծառը, բայց ամեն անգամ, շքանշանը կանգնեցնում էր իրեն։ Ամեն անգամ տղան հասնում էր այդ ճյուղին ու ետ դառնում։

Բայց ահա եկավ մրցույթի օրը։ Այս անգամ տղան բարձրացավ ծառը, և այլևս չդիմանալով, կպավ շքանշանին։ Հենց նույն պահին նա հայտնվեց մի ուռենու դիմաց կանգնած։ Այդ ուռենին շատ գեղեցիկ էր, ճյուղերը կախված էին մինչև հող։ Տղան բարձրացրեց ճյուղերը և հայտնվեց մի դրախտավայրում, որտեղ ջուրը, օդով թռչելով, վազում էր, մեջի ձկները պարում, թռչկոտում և երգում էին։ Այնտեղ միայն երեխաներ էին։ Տղան մի քիչ զարմացավ, բայց հետո նայեց բոլորին ու տեսավ, որ բոլորը ուրախ էի՝ չնայած իրենց հայացքները փոքր ինչ չարացած էին։ Տղան առաջ գնաց ու շուտով նկատեց մեկ այլ ուռենու տակ նստած, գիրքը ձեռքին մի փոքրիկ, երկար սև մազերով ու մուգ շագանակագույն աչքերով, չինուհու նման աղջկա։ Այդ աղջիկը տխուր էր։ Տղան մոտեցավ ու հարցրեց․

— Բոլորն ուրախ են, իսկ դու տխուր, ինչու՞։

Աղջիկը մեղմ ձայնով պատասխանեց․

— Ես տխուր եմ, որովհետև հայտնվել եմ այստեղ, կարծու՞մ ես, թե սա դրախտ է, բայց  դա այդպես չէ։ Շուտով դու կցանկանաս այստեղից հեռանալ, գուցե հենց այսօր։ Սա կախարդված տեղ է։ Վաղուց երեք չԱրեր կային, որոնք հոգնել էին, որ իրենց միշտ գտնում էին ու հաղթում։ Այդ պատճառով նրանք ստեղծեցին մի տարածք, ա՛յս տարածքը, որտեղ ստեղծեցին այս ամբողջ գեղեցկությունը, բայց երկու հոգուց բացի է՛լ ոչ ոք չէր ցանկանում գալ իրենց մոտ ու աշխատել իրենց համար։ Եվ քանի որ նրանք դարձան միայն հինգը, դա բարկացրեց իրենց ու նրանք ստեղծեցին այդ շքանշանը և ուղարկեցին մարդկանց մոտ՝ մի ծառի վրա։ Դու էլ հենց բարձրացար այդ ծառը ․․․ սակայն այստեղ հայտնվում են ոչ միայն այդ ճանապարհով, այլև չարության, անազնվության և ստախոսության համար։ Գալով այստեղ նրանք ուրախանում, բայց հետո փոշմանում են իրենց գալու համար, ուզում են ետ գնալ, բայց ժամանակի ընթացքում չարանում են․․․ Ես դեռ չեմ չարացել, ես փորձում եմ դուրս գալ այստեղից, արդեն հինգ տարի է էստեղ եմ․․․ Ելքն ու մուտքը այստեղ շատ են տարբեր՝ մեկից մտար, նույն տեղից չես կարող դուրս գալ, որքան էլ խնդրես, աղաչես ուրս չես գա․․․

Տղան հուսահատված հարցրեց․

— Իսկ այդ չԱրերը ո՞րտեղ են ապրում։

Աղջիկն ասեց․

— Դեպի արևելք որ գնաս 108 քայլ, կտեսնես մի խրճիթ, ավելի ճիշտ մի շինություն, որտեղ ապրում են այդ չԱրերն ու իրենց օգնականները։

Տղան շնորհակալ եղավ ու ճանապարհ ընկավ։ Ճանապարհին նա տեսավ ոչ միայն այն հրաշքները, որ ուռենու մուտքի մոտ էին, այլ նավ տեսավ միմյանց դեմ կռվող լեգոներ, որոնք վազում ու տղայի ոտքերից էին բռնում, իսկ նա ոտքերը թափ էր տալիս ու շարունակում էր գնալ։ Շուտով նա տեսավ խրճիթը։ Նա թակեց դուռը, այն բացեց չԱրերից մեկը ու ջղայն ու կոպիտ ասաց․

— Ի՞նչ ես ուզում։

Տղան ասաց․

— Ես ընդամենը ուզում եմ, որ դու բոլորին բաց թողնես և այլևս ոչ մի երեխա չվերցնեց, մի թե՞ էլ ձեզ պես չար չկա, որ բերեք եստեղ։ Ես տուն եմ ուզում։

— Ի՛նչ ես խոսում, այ անպիտան, հենց հիմա տեղդ գնա, թե չէ կփոշմանես։

ՉԱրը դառը փակեց տղայի դեմքին․ տղան ստիպված հեռացավ․․․

Անցավ մի տարի։ Այդ ընթացքում տղան չէր տեսել ո՛չ ուռենին, ո՛չ էլ աղջկան, մինչև մի օր։ Այդ օրը աղջիկը սովորականի պես գիրք էր կարդում։ Տղան ուրախացած փորձեց ուռենու ճյուղերը բարձրացնել, որ անցնի դրանց տակով, իսկ աղջիկն ասաց․

— Ես քեզ արդեն ասել էի, որ դու չես կարող դուրս գալ այնտեղից, որտեղով մտել էիր։

— Բա ի՞նչպես, — հարցրեց տղան։

— Այդպես չի կարելի, ես արդեն շատ եմ փորձել։

Բայց տղան միևնույն է փորձեց ու ճյուղերից այն կողմ տեսավ քարե պատ, որը ոչ մի կերպ չքանդվեց։

Այդպես անցան օրեր, և երբ տղան հասկացավ, որ բոլոր ջանքերը զուր են, նա ասաց աղջկան․

— Եկ ինձ հետ, միասին կգտնենք այստեղից դուրս գալու ճանապարհը։

Աղջիկը համաձայնվեց ու նրանք միասին գնացին։ Շատ գնացին թե քիչ, հասան մի մռայլ տարածքի, որտեղ մի հին շինություն կար, որի վրա մի փոքրիկ տնակ՝ քարուքանդ, փշրված լուսամուտներով, մռայլ ու մրոտ՝ կարծես մի ծխնելույզ լիներ, որը տարիներով չեն մաքրել։ Շինությունը շրջապատված էր ճահիճներով։ Տղան ու աղջիկը փորձեցին անցնել այդ ճահիճները, տեսան որ ճահիճներից մեկի վրա տախտակ էր դրված, որի վրայով հնարավոր էր անցնել։ Նրանք անցան ճահիճները և բարձրացան շինության աստիճաններով։ Վերևում նրանք տեսան երկու պարան՝ կախված օդից, կարծես ամպին կարած լինեին։ Տղան ուրախ բացականչեց․

— Ես գտա՛, ես գտա, այս պարաններով մենք կբարձրանանք ու կհայտնվենք մեր տանը։

Սակայն հենց նրանք պատրաստվում էին վազել ու բռնվել պարաններից հայտնվեցին չԱրերը ու սկսեցին կրակել ու ամեն կերպ խանգարել տղային ու աղջկան բռնվել այդ պարաններից։ Այդ պահին չԱրերի օգնականներից մեկը կրակեց պարաններին և դրանք կտրվեցին։ Տղան ու աղջիկը հուսահատված փորձում էին պաշտպանվել, իսկ չԱրերը և՛ պարտվում էին, և՛ հաղթում, որովհետև նրանք ա՜յնքան կյանքեր ունեին։ Ամեն պարտությունից հետո նրանց կյանքերը երկուսով ավելանում էին, և այդպես շարունակ․․․ Վերջապես այդ մոխրի, թոզ ու դումանի մեջ աղջիկն ու տղան տեսան թռչունների մի երամ, սակայն երբ մի քիչ մոտեցան, տեսան, որ դրանք թռչուններ չեն, այլ կես առյուծի կես վարազի դեմքով, արծիվ հիշեցնող, փետրավոր արարածներ էին։ Դրանց երկար բարակ ոտքերը վերջանում էին հաստ և փրչոտ թաթերով։ Երբ այդ տարօրինակ էակները մոտեցան, տղան ու աղջիկն արագ թռան նրանց մեջքերին ու հեռացան այդտեղից։ Այդ արարածները նրանց թռցրեցին, տարան հեռու։ Աղջիկն ու տղան նայեցին ներքև ու տեսան, որ ինչ որ մռայլ տեղի վրայով են անցնում։ Նրանք շատ երկար թռան այդ մռայլ վայրերի վրայով, իսկ հետո վերևից տեսան այտ տեղը, որտեղից որ եկել էին, սակայն ամենից զարմանալին այն էր, որ այդ տեղը դարձել էր ավելի ուրախ ու զվարթ, իսկ քարուքանդ տնակը վեր էր ածվել շատ գեղեցիկ ու կոկիկ տնակի, որի մեջ մի հիացքանչ թռչուն էր՝ դա Հազարան Բլբուլն էր։ Երբ նրանք իջան այդտեղ, աղջիկը նստեց տնակի մոտ, որ նկարի Հազարան Բլբուլին, իսկ տղան սկսեց շրջել ու ուսումնասիրել ամեն բան։

Հետո տղան առաջարկեց աղջկան գալ իր հետ, այցելել իր տունը, աղջիկը համաձայնվեց։ Նրանք սկսեցին թռչկոտելով վազել տանիքների վրայով։ Այնքա՜ն սիրուն տեսարան էր, արևը նոր էր մայր մտնում, շենքերի ու փողոցների լույսերը արդեն վառվում էին, մոտակայքում ծով էր։ Ոսկեգույն արևը կարծես մտնում էր ծովի մեջ։ Հեռվում երևում էին այն բոլոր երեխաները, որ հիմա ուրախ թռչկոտում էին։

Տղան ու աղջիկը վազում էին ոսկեգույն ջրի վրայով դեպի անծայր հեռուները․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով