Կորած զանգերն ու աղջիկը — հեքիաթ

Աշխարհում կան շատ զանգեր, բայց նրանցից ութը սովորական չեն։

Վաղուց, շա՜տ վաղուց մի թագավորության մեջ կար մի զանգակատուն։ Երբ արևի շողը ընկնում էր զանգակատան վրա, զանգերը սկսում էին զանգել ու մարդիկ արթնանում էին։ Այդ զանգերը անմահական էին․ ով դրանց թելից բռներ ու զնգացներ ջահելանում էր։ Եվ այդ պատճառով այդ քաղաքում բոլորը ուժեղ և առողջ էին։ Բայց կար այդ թագավորության մեջ չար կախարդ։ Եվ մի գիշեր նա գողացավ զանգերը ու թաքցրեց անտառում։

Անցավ հարյուր տարի, և այդ քաղաքում բոլորը ծերացան, բայց թագավորն ունեցավ մի աղջիկ։ Երբ աղջիկը դարձավ ութ տարեկան, նա հարցրեց իր մորը․

— Մայրիկ, ինչու՞ մեր քաղաքում բոլորը ծեր են բացի ինձնից։

— Է՜, աղջիկս, մեր քաղաքում հարյուր ութ տարի առաջ դեռ բոլորը ջահել էին։

— Իսկ ինչու՞ են հիմա ծեր։

— Այն ժամանակ մեր քաղաքում ութ անմահական զանգ կար։

— Իսկ ու՞ր են դրանք հիմա։

— Չար կախարդը գողացավ զանգերը և թաքցրեց։

— Ես կգնա՛մ և կգտնե՛մ ութ զանգերը։

— Մի՛ գնա՜, դու ինձ համար թանկ ես։

— Ես պետք է գնամ։

— Դե ուրեմն վերցրու հորդ թուրը և հորդ ձին։

Աղջիկն այդպես էլ արեց․ վերցրեց իր հոր թուրը և ձին և ճանապարհ ընկավ։ Նա հասավ ու մտավ անտառ։ Անտառու աղջիկը լսում էր չար կախարդների ծիծաղներ ու լսում էր, թե ինչպես էր անտառը ծիծաղելով ասում․

— Ահա՜ նա եկավ և շուտով կփոշմանի։

Աղջիկը վախեցավ, բայց հանուն իր քաղաքի շարունակեց գնալ։ Եվ շուտով նա հասավ ճահճին, որի մյուս ափին զանգերն էին։ Նա վերցրեց երկար փայտ ու խրեց ճահիճը, բայց փայտը խորանում էր ու խարանում և շուտով ճահիճը կուլ տվեց այն։ Ապա աղջիկը մի գերան գտավ և գցեց ճահճի մի ափից մյուսը։ Նա սկսեց անցնել գերանի վրայով, և երբ համարյա հասել էր առաջին զանգին, ինչ որ տարօրինակ արարածներ հայտնվեցին նրա շուրջը։ Բայց հենց աղջիկը հանեց իր հոր թուրը պատյանից, դրանք անհետացան։ Իսկ հենց նա հասավ և դիպավ առաջին զանգին, իսկույն հայտնվեց իրենց քաղաքի զանգակատանը, իսկ չար կախարդը զայրույթից պայթեց։

Բալոր ութ զանգերը առաջվա պես իրենց տեղում էին, և քաղաքի բնակիչները կրկին ջահելացան։

Երկնքից երեք խնձոր ընկավ, մեկը ասողին, մեկը լսողին, մեկն էլ ականջ դնողին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով