Էրեբունի քաղաք-ամրոց

Էրեբունի քաղաք-ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.-ին Մենուայի որդի Արգիշտի I-ի կողմից: Այն մեծ է Հռոմից 29 տարով: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հավաքածուն հարուստ է Արին-Բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից պեղված գտածոներով: Հավաքածուների շարքում իր ուրույն տեղն ունի 1879 թվականին Արին-Բերդ բլրի ստորոտում հայտնաբերված Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման մասին ուրարտական առաջին սեպագիր արձանագրությունը: Եզակի ցուցանմուշ է նաև մ.թ.ա. 685-645 թ.թ. կառուցված ուրարտական քաղաքը, որի ռազմական գործողությունների, մշակույթի ու կենցաղի մասին ընդարձակ տեղեկություններ են տալիս վիմագիր արձանագրությունները: Թանգարանում են պահպանվում քարակերտ ու կավակերտ կուռքերը, հելլենիստական շրջանի դամբարանները, երկաթե, բրոնզե զենքերը, որոնք վկայում են ուրարտական թագավորությունում բարձր վարպետության հասած արհեստների, արվեստների և գյուղատնտեսության մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով