Հսկա ճնճղուկն ու հսկա սիրամարգը

Լինում է, լինում է մի թագավորություն է լինում: Այդ թագավորությունը լինում է սարի վրա: Այնքա՜ն էլ սիրում է լինում, որ բոլորը ցանկանում էին ունենալ այդպիսի թագավորություն: Քառակուսի Գլուխ Փափուկը ցանկանում էր գրավել այդ թագավորությունը: Նա ուներ այսպիսի ծրագիր.  քանի որ այդ թագավորությունը ուներ այնպիսի մուտք, որից դուրս գալուց բոլորը ընկնում էին, նա որոշել էր քարերով բարձրանալ դեպի այդ մուտքը և ներս մտնել, գնալ ու մրգերը փոխարինել  թունավոր մրգերով:  Քառակուսի Գլուխ Փափուկը այդպես էլ արեց: Նա բարձրացավ, մտավ ամրոց, շատ գաղտնի ձևով գնաց, լավ մրգերը վերցրեց, թունավորները տեղը դրեց: Հետ գնալուց՝  նա աստիճան իջեցրեց ու հեռացավ ամրոցից այնպես, որ իրեն ոչ ոք չտեսնի:

Մյուս օրը ամրոցի բոլոր բնակիչները, բացի մի աղջկանից,  սովածացան ու սկսեցին մրգեր ուտել: Բոլորը քնեցին հավերժական քնով: Այն միակ աղջիկը, որը չէր քնել, տեսնելով այդ կախարդանքը, վեր կացավ, պալատից դուրս եկավ ու գնաց գոմ: Նա ցանկանում էր ձի ընտրել: Այնտեղ նա տեսավ մի փոքրիկ, շատ տարօրինակ ձի: Աղջիկն անմիջապես հեծնեց այդ ձիուն, իսկ երբ ձին վազ տվեց, նրա ոտքերը պոկվեցին գետնից ու նա սկսեց երկնքով վազել: Նա թռավ իր տիրուհու մոտ: Իր տիրուհու երկիրը Երկնային Սիմբաստանն էր, իսկ տերուհին, հենց ինքը, Երկնային ամենակարող հրաշագործ Սիմբան էր: Ձին խոնարհվեց Սիմբայի առջև: Սիմբան իր ձիուց իջեցրեց աղջկան, նա արդեն ամեն բան իմացել էր, քանի որ Սիմբան  ամեն ինչ գիտի: Սիմբան հեծնեց իր ձին, գրկեց ու իր ետևը նստեցրեց աղջկան, ու քշեց: Նրանք գնացին-գնացին ու հասան հսկա ճնճղուկի ու հսկա սիրամարգի մոտ: Սիմբան իջեցրեց աղջկան ու հեռացավ: Այդ պահին աղջիկը նայեց շուրջը ու տեսավ, որ օդում է: Հենց այդ տեսնելուն պես նա ցած ընկավ: Այդ անկումը բավականին երկար տևեց:  Ի վերջո, նա վայրէջք կատարեց մի սարի գագաթին: Այդտեղ նա մի աղջկա հանդիպեց, որը թիկնոցով էր ու զարմացած նայում էր իրեն: Պարզվեց դա հենց ինքը՝ սարի տիրուհի Օհաբեթն էր: Օհաբեթը մոտեցավ ու տվեց երկու թռչուն՝ ճնճղուկ ու սիրամարգ: Այդ թռչունները զարմանալի մեծ էին: Օհաբեթը  այդ աղջկան, թռչունների հետ, այդ սարից ցած քցեց ու նա ընկավ ձիու կերպարնքով ամպի վրա: Ամպը աղջկան իջեցեց իր թագավորության դիմացը: Աղջիկը թռչուններին խնդրեց, որ  նրանք երգեն: Թռչունները երգեցին ու բոլորը զարթնեցին, Քառակուսի Գլուխ Փափուկի բոլոր ծրագրերն էլ ձախողվեցին:

Երկնքից էլ երեք խնձոր ընկավ, մեկն ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ ականջ դնողին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով