Հիանալի ճամփորդություն դեպի Ապարան

Ամսի քսաներկուսին մենք գնացինք մի հիանալի ճամփորդության, դեպի Ապարան։ Բայց դե իհարկե ես չեմ կարող պատմել ձեզ այնքան լավ, ինչքան իրականությունն էր։ Մեր նպատակը Ապարանում մեր վերծանած պարը տարածելն էր։ Մենք դա արեցինք՝ դպրոցում ուսուցանելով, ճիշտ է կարելի է ասել, որ ուսուցումը կատարեցին Ընկեր Մերին, և ընկեր Արմենուհին, այլ ոչ թե մենք։ Մենք բացի Ապարանի քոչարուց  նրանց սովորեցրեցինք նաև Փափուռին, և Թամզարան։ Իսկ հետո Քրիստը Ապարանի դպրոցի սովորողներից մեկի հետ (ով որ նույնպես դհոլի էր տիրապետում) դուետ նվագեց։ Ապարանի դպրոցում մեզ համար հյուրասիրություն արեցին, և առաջարկեցին նորից գալ։ Հետո մենք գնացինք Ապարանի ջրամբար, որպեսզի պիկնիկ անենք։Մենք գնացինք անտառ, այնտեղ էլ արեցինք մեր պիկնիկը։ Կշտանալուց հետո մենք, Քրիստի գլխավորությանբ, սկսեցինք խաղ խաղալ։ Քրիստը մեզ առաջադրանքներ էր տալիս, իսկ մենք կատարում էինք դրանք։ Խաղի վերջին առաջադրանքի ժամանակ մենք գտանք մեզ համար նոր ընկեր Ժակո շանը։ Մենք տարանք Ժակոյին, որպեսզի կերակրենք, կերակրելուց հետո Ժակոն սկսեց մեր հետ գալ։ Քիչ հետո մի ուրիշ շուն եկավ՝ Ժակոի ընկերը։ Մի քիչ հետո մենք նորից շուն տեսանք, և իր տիրոջը։ Պարզվեց, որ Ժակոն էլ է այդ մարդու շունը, իսկ Ժակոյի իրական  անունը Արչո էր։ Ժակոն իր ընկերոջ հետ շարունակեցին գալ մեր ետևից։ Շները ճանապարհին անընդհատ ջրերի մեջ էին մտնում։ Մոռացա ասել մենք պիկնիկից հետո ուղևորվեցինք դեպի Սրբ․ Պողոս-Պետրոս եկեղեցին։ Նաև շները ճանապարհին ինչ որ հողաթափ գտան, և սկսեցին իրարից խլել։

Ճանապարհին հիանալի տեսարաններ էին։ իսկ անընդհատ բաժանվող ճանապարհները ինձ հեքիաթ էին հիշեցնում, կարծես այն հատվածը լիներ, որ ճանապարհի մի ճյուղը դևի տուն է տանում։

Տեսնելով, որ ճանապարհը շատ երկար է մենք որոշեցինք կրճատել այն (խոտերով գնալ), և մենք դա իզուր չարեցինք, այդպես հազար անգամ ավելի հավես էր։ Քրիստը մեզ օգնում էր փոքրիկ գետակը անցնել։ Իսկ շները, ոնց ես հասկացա, չհրաժարվեցին լոգանք ընդունելուց, և մտան գետակը։ Վերջապես մենք հասանք եկեղեցի։Եկեղեցին խոնարհված էր, բայց շատ գեղեցիկ, ժամանակ առ ժամանակ ջուրը բարձրանում և ծածկում էր այն։ Այնտեղ մենք երգեցինք <<Հայր Մեր>>ը։ Իհարկե Շները մի լավ խաղացին Քրիստի հետ։ Հետո մենք լուսանկարվեցինք և իջանք Ջրամբար՝ մի կտոր բան ուտելու։ Վիկտորիան մողես բռնեց, հետո իհարկե բաց թողեց։

Վերադառնալուց անձրև սկսվեց, բայց մեկ է, մենք ուրախ զրուցելով քայլում էինք։ Այս ճամփորդությունը ինձ համար յուրահատուկ էր։

Շնորհակալություն ուշադրուփթյան համար․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով