Անհապաղ Ձմեռը

Կար-չկար մի Ձմեռ կար: Նա շատ անհամբեր էր: Չէր համբերում, թե երբ է իր հերթը գալու: Էլ չէր համբերում, թե երբ է Աշունը գնալու:

— Ինչու՞ չես գնում, — ասում էր նա:

— Բայց դեռ իմ հերթն է, քո ժամանակը դեռ րի եկել, — պատասխանում էր Աշունը:

Իսկ Ձմեռը անընդհատ բզբզում էր: Պատահում էր, որ նոյեմբեր ամսին ձյուն էր գալիս, կամ ուժեղ ցրտեր էր անում: Խեղճ մարդիկ, դեռ հասցրած չէին լինում լրիվ բերքահավաքն անել, կամ վառելիքի հարցը լուծել, ոմանք էլ նույնիսկ տաք կոշիկ չէին ունենում:

-Ա՜խ այս անհապաղ ձմեռը, — ասում էին նրանք:

Այդ ժամանակ մարդիկ հորինեցին Ամանորը, որպեսզի Ձմռան գալն իրենց համար էլ նույնքան սպասելի ու ուրախալի լինի: Եվ այդպես էլ եղավ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով