Ուսումնական ագարակ — չորրորդ ուսումնական շրջան

Ուռա՜, ես նորից դպրոցում եմ…

Մայիսի 28-ին ես եղբորս՝ Անդրանիկի և քրոջս՝ Տաթևի հետ գնացել էի Ագարակ: Մեզ հետ էր տիկին Նունեն և իմ դասարանցի Վիկան: Ես շատ ուրախացա երբ հանդիպեցի նրանց: Իհարկե այնտեղ ուրիշ երեխաներ էլ կային: Մենք շարժվեցինք Արևելյան դպրոցից, անցանք Միջին դպրոցի մոտով, վերգետնյա անցումով, այգով և էլի գնացինք, անցանք Արևմտյան դպրոցի մոտով ու հասանք Ագարակ:

 

Այնտեղ ես հանդիպեցի Մաշային, Գեներալին,  Ջեննիին, շատ ձագուկ ձիերի, Իշուկին, որը անընդհատ վազվզում էր, ու որին հազիվ համոզեցին, որ նա նորից գնա գոմը: Բոլոր ձիերն էլ շատ խելոք էին: Մենք հերթով հեծնում էինք Ջեննիին: Ես առաջին անգամն էի ձի նստել, իսկ եղբայրս շատ էր նստել: Տիկին Նունեն մեզ շատ բաներ պատմեց ձիերի մասին: Խզբզը կրկին բացակա էր: Երբ առաջին անգամ էի եղել Ագարակում, Խզբզը այնտեղ չէր, ես նրա մասին միայն լսել եմ, բայց չեմ տեսել: Խզբզի ծնողները իմ պապիկի եղբոր՝ Գագիկ Փարադյանի, մոտ են՝ Այրուձիում: Խզբզն էլ այնտեղ է ծնվել: Մենք ձիերի համար խնձոր էինք տարել: Նրանք ախորժակով կերան այդ խնձորները: Ագարակում նաև կային շներ, սիրամարգեր, հավեր, բադեր, սագեր:

Մեր օրը շատ հետաքրքիր անցավ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով